Հետևեք մեզ։

Հրդեհ Մուրացանի փողոցում. կա տուժած

11:58, 28 հուլիս 2024
Հրդեհ Մուրացանի փողոցում. կա տուժած

Հուլիսի 27-ին՝ ժամը 17:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացանի փողոցի տներից մեկի բակում այրվում են ծառեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։13-ին։

Այրվել են կենցաղային իրեր. քաղաքացի Վ. Ա.-ն ուսի շրջանում այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։