Հետևեք մեզ։

Դիլիջանում վթարված մեքենաներից մեկը պատկանել է «Ռազմիկ թամադայի» ընտանիքին. կինը, որդին, ծնողները մարմնական վնասվածներ են ստացել, մահացողը նրա տատիկն է

14:52, 28 հուլիս 2024
Դիլիջանում վթարված մեքենաներից մեկը պատկանել է «Ռազմիկ թամադայի» ընտանիքին. կինը, որդին, ծնողները մարմնական վնասվածներ են ստացել, մահացողը նրա տատիկն է
Հուլիսի 27-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում բախվել էին «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., ծնված1967 թ.) և «Suzuki» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ֆ. Ս.-ն (ծնված1949 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1971 թ.), Գ. Բ.-ն (ծնված 1994 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2009 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2021 թ.), «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2020 թ.), Մ. Դ.-ն (ծնված 2023 թ.), Մ. Հ.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 2010 թ.), Ս. Պ.-ն (ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Ֆ. Ս.-ի մահը, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
 
Hayastan.news-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկված մեքենաներից մեկը պատկանել է Ռազմիկ Պետրոսյանի (Ռազմիկ Թամադա) ընտանիքին։ Վնասվածքներ են ստացել կինը, որդին, ծնողները, իսկ մահացողը Ռազմիկ Պետրոսյանի տատիկն է։