Հետևեք մեզ։

Աղստև գետի վարարման հետևանքով 55 քաղաքացի՝ 46-ը երեխա, արգելափակվել է «Հեքիաթ» ճամբարում (տեսանյութ)

15:22, 28 հուլիս 2024
Աղստև գետի վարարման հետևանքով 55 քաղաքացի՝ 46-ը երեխա, արգելափակվել է «Հեքիաթ» ճամբարում  (տեսանյութ)
Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս:
 
Տեսանյութը՝ Telegram-ում։