Հետևեք մեզ։

Մանրամասներ՝ Գյումրիում «վառեմ-մարեմ»-ի պատշգամբի փլուզման վերաբերյալ

15:32, 28 հուլիս 2024
Մանրամասներ՝ Գյումրիում «վառեմ-մարեմ»-ի պատշգամբի փլուզման վերաբերյալ

Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում:

 

Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: