Գերմանական BMW ավտոարտադրողը, որը Մադրիդի «Ռեալի» հովանավորն է, թիմի նորեկ Կիլիան Մբապեին նվիրել է i7 M70 xDrive էլեկտրական մեքենա։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Սակայն, ինչպես ընդգծում է աղբյուրը, 25-ամյա ֆուտբոլիստը չունի վարորդական իրավունք, ինչի պատճառով նա ստիպված կլինի նստել ուղևորի նստարանին։