Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել խաղերի բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար։ Կազմակերպիչների ներկայացուցիչ Աննա Դեսկամպսը մամուլի ասուլիսում ներողություն է խնդրել, հայտնում է Reuters-ը։
«Ակնհայտ է, որ մեր նպատակը երբեք չի եղել որևէ կրոնական խմբի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: Բացման արարողությունը նպատակ ուներ տոնել հասարակության հանդուրժողականությունը»,- ասել է Դեսկամպը:
Բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլին ասել է, որ կրոնական սադրանքը չի մտնում իր ծրագրերի մեջ։