Հետևեք մեզ։

Հայտարարություն․ պահանջում են թիկնապահներ․ ՆԳՆ

22:01, 28 հուլիս 2024
Հայտարարություն․ պահանջում են թիկնապահներ․ ՆԳՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 10.00-ին, ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում (հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա, 9) կանցկացվի թիկնապահի և պահնորդի թեկնածուների որակավորման ստուգում: Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։


«Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև հուլիսի 29-ի ժամը 18-ը ներկայացնել ՆԳ նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության թույլտվությունների և լիցենզավորման բաժին (հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա, 9)»,-ասվում է հայտարարության մեջ: