Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ճապոնացի ձյուդոիստ Ուտա Աբեն պարտվել է ՕԽ-2024-ի 1/8 եզրափակիչում, գրում է Armsport.am-ը։
Աբեն, ով համարվում էր մրցաշարի գլխավոր ֆավորիտը, պարտությունից հետո չի կարողացել զսպել արցունքները: Մարզահամալիրում ներկա գրեթե բոլոր երկրպագուները ծափահարում էին Աբեին՝ իրենց աջակցությունը հայտնելով մարզիկին։