Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հիմնվելով արձանագրությունների 80%-ի մշակման արդյունքների վրա, ստացել է ձայների 51,2%-ը և հաղթել է ընտրություններում, հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության Ազգային ընտրական խորհրդի նախագահ Էլվիս Ամորոսոն։
«Ստացված տվյալների 80 տոկոսով մենք հրապարակեցինք առաջին արդյունքները, որը խոսում է նրա հաղթանակի մասին»,- ասել է նա:
Նշենք, որ Մադուրոն 2013-ից Վենեսուելայի նախագահն է: