Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում։
Այս մասին Պաղեստինի WAFA պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Անկարայում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան։
Դիվանագետի խոսքով՝ Պաղեստինի առաջնորդը պաշտոնական հրավեր է ստացել Թուրքիայի խորհրդարանի խոսնակից՝ խորհրդարանում ելույթ ունենալու համար։ Ներկայում աշխատանքներ են տարվում դիվանագիտական ուղիներով Աբասի ելքի ամսաթիվը որոշելու ուղղությամբ։
Պաղեստինի դեսպանը նշել է երկու եղբայրական երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների խորությունը և բարձր գնահատել Թուրքիայի դիրքորոշումը Պաղեստինի իրավունքների պաշտպանության հարցում։