Հետևեք մեզ։

Վայոց ձորում ՊՆ ծառայողը մեքենայով բախվել է երկաթե գովազդային վահանակին. նա մահացել է

10:40, 29 հուլիս 2024
Վայոց ձորում ՊՆ ծառայողը մեքենայով բախվել է երկաթե գովազդային վահանակին. նա մահացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 00:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը:

Ինչպես shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում: