Հետևեք մեզ։

«Արմեդ» համակարգը ժամանակավորապես չի գործի

11:35, 29 հուլիս 2024
«Արմեդ» համակարգը ժամանակավորապես չի գործի

«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ-ն։

«Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:

Նախապես հերթագրված  հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:

Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։