Հետևեք մեզ։

Մահացողը 74-ամյա կին է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Դիլիջանի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից

09:37, 29 հուլիս 2024
Մահացողը 74-ամյա կին է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Դիլիջանի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից

Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «Սուզուկի» և «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ: «Սուզուկիի» վարորդը, 5 ուղևորները և «Ինֆինիտիի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ինֆինիտիի» 74-ամյա ուղևոր Ֆրիդա Ղ.-ն մահացել է:


Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները