Հետևեք մեզ։

Իտալիայում մահացել է տիրամիսու աղանդերը հորինող հրուշակագործը

11:53, 29 հուլիս 2024
Իտալիայում մահացել է տիրամիսու աղանդերը հորինող հրուշակագործը

81 տարեկանում մահացել է իտալացի հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտոն, ով հորինել է հայտնի տիրամիսու աղանդերը, հայտնում է Corriere della Sera թերթը։


Լինգուանոտոն մշակել է սուրճից, թխվածքաբլիթներից և մասկարպոնե պանրից պատրաստված տորթի բաղադրատոմսը՝ աշխատելով հյուսիսային Իտալիայի Վենետո շրջանի Տրևիզո քաղաքի Le Beccherie ռեստորանում: Տիրամիսուն ռեստորանի ճաշացանկում առաջին անգամ հայտնվել է 1972 թվականին։


Ենթադրվում է, որ Լինգուանոտոն սերտորեն համագործակցել է սեփականատիրոջ կնոջ՝ Ալբա Կամպեոլայի հետ, ով 1950-ականներին հորինել է աղանդերը՝ օգտագործելով սուրճ և ձվի կրեմ: Լինգուանոտոն ձվի կրեմը փոխարինել է մասկարպոնեով և ծնվել է տիրամիսուն:

Դեսերտի Լինգուանոտոյի տարբերակը ամրագրված է նոտարական ակտում, որը կազմվել է Տրեվիզոյից Իտալիայի խոհարարական արվեստի ակադեմիայի երեք անդամների կողմից, նշում է հրատարակությունը։