Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի Մախաչկալայի «Դինամոյի» դեմ հանդիպման մասին (0:0), գրում է Armsport.am-ը։
«Դժվար հանդիպում էր․ այսպես չի կարող շարունակվել: Հիմա չկան թիմեր, որոնց հետ հեշտ է խաղալը։ Շատ բաներում մեզ իսկապես բախտը չժպտաց։ Բայց մենք չենք թերագնահատում մեր մրցակցին։ Դժվար է ասել, թե ինչու մենք չենք կարողանում դեռևս հաղթել։ Ես ինձ վրա պատասխանատվություն եմ կրում այս արդյունքների համար, որպես թիմի ավագ»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ անցկացված երկու տուրերից հետո «Կրասնոդարը» վաստակած երկու միավորով զբաղեցնում է մրցաշարայի աղյուսակի 12-րդ հորիզոնականը։