Լեռնային Ղարաբաղի հայերը վերադարձի իրավունքի կրողն են։ Այս մասին X-ի իր հաշվում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին՝ պատասխանելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։
«Իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես դուք եք ասում։ ԼՂ հայերը Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքի կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից, այդ դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է դեսպանը։
Մուստաֆաևը նշել էր. «Պիեռ դը Կուբերտենի երազանքն էր, որ սպորտը լռեցնի քաղաքականությունն ու հակամարտությունները, և որ օլիմպիական ջահը փայլի: Սակայն Ֆրանսիայի ազգային հեռուստատեսությունը կարծես թե անտեսել է ժամանակակից խաղերի հիմնադրի կոչը»։