Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ՝ Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն։
Նրա օգտին քվեարկել էխորհրդի 5 անդամ։
Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի օգտին ոչ ոք չի քվեարկել։
Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է։
Խումարյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին»։