Հետևեք մեզ։

Բեռնատարը վրաերթի է ենթարկել ամուսիններին. նրանք տեղում մահացել են

14:25, 29 հուլիս 2024
Բեռնատարը վրաերթի է ենթարկել ամուսիններին. նրանք տեղում մահացել են

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում  «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։

 

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։

 

Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ մահացածները ամուսիններ են։