Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չկա այն միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնք հրավիրված են դիտորդական առաքելություն իրականացնելու սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ ԱԳՆ-ն հրավիրել է 7 միջազգային կազմակերպությունների. դրանք են՝ «ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոն, Անկախ պետությունների համագործակցությունը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ՎՈՒԱՄ-ը, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Թուրքական պետությունների կազմակերպությունը հրավիրվել են։