Հետևեք մեզ։

Երևանում բախվել են «Jeep» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր. Shamshyan.com

19:05, 29 հուլիս 2024
Երևանում բախվել են «Jeep» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր. Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 28-ին՝ ժամը 23:00-23:30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» մայրուղու Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 2/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Համլետ Մելքոնյանի վարած «Jeep» մակնիշի և 19-ամյա Նարեկ Աքիլյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ն. Աքիլյանի ուղևոր 17-ամյա Գոռ Մ.-ն տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Գոռ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Ն. Աքիլյանի մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Դավիթ Վանեսյանն ու 18-ամյա Էդմոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Աքիլյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: