Ադրբեջանի կողմից անցակետի տեղակադրման կապակցությամբ ԱՄՆ-ն երեկ մտահոգություն է հայտնել, քանի որ դա խաթարում է գործընթացին: Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Դիտարկմանը, որ սահմանին պարբերաբար զոհեր են լինում, և հարցին արդյոք դա չի վնաում խաղաղ գործընթացին, դեսպանն ասաց․ «Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացին, մենք փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու համար»:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ՀՀ–ի և Արցախի նկատմամբ իրականացրած քայլերը ցեղասպանության դրսևորում չեն, դեսպանն ասաց․ «Այս պահին ես նման որակավորում տալու իրավասություն չունեմ»։