Հետևեք մեզ։

Այս պայքարն իր էությամբ բարոյական արժեքով պայքար է, մեր ամբողջ ընթացքն այս ճանապարհից չի շեղվելու․ Բագրատ սրբազան

21:41, 29 հուլիս 2024
Այս պայքարն իր էությամբ բարոյական արժեքով պայքար է, մեր ամբողջ ընթացքն այս ճանապարհից չի շեղվելու․ Բագրատ սրբազան
Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շենքերի պատկերներով բարելավված է, բայց՝ մարդկային այցելությունների տեսքով գրեթե չկա։ Համենայն դեպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։ Որովհետև վտանգը կախված է թե՛ քաղաքի, թե՛ պետության գլխին։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը։
 
«Այս պայքարն իր էությամբ, իր բովանդակությամբ հոգևոր, բարոյական արժեքով պայքար է։ Մեր ամբողջ ընթացքն այս ճանապարհից չի շեղվելու։
Մեր բովանդակությունը պետք է լինի մեր ներքին կյանքի փոփոխությունն ամբողջ արժեքային իմաստով։ Մենք որպես ազգ չենք դիմանա, եթե մեր ներքին կյանքի, ընկալումների փոփոխություն տեղի չունեցավ։ Իսկ այդ փոփոխությունը նշանակում է վերադարձ մեր սեփական նկարագրին»,-ասաց Սրբազանը։