Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը։
Այս մասին նշված է Սահմանադրական դատարանի հրապարակած համապատասխան աշխատակարգային որոշման մեջ։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել», -ասվում է որոշման եզրափակիչ մասում։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ՝ գործի քննության համար։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է․ «Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»: