Հետևեք մեզ։

Երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել

22:21, 29 հուլիս 2024
Երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել

ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։  Քննչական կոմիտեւոմ վարույթ էր նախաձեռնվել, դաստիարակաը ձերբակալվել էր 72 ժամով։

Hayastan.news-ի տեղեկություններով՝ 72 ժամը լրանալուց հետո դաստիարակն ազատ է արձակվել։

Քննչական կոմիտեից Hayastan.news-ի հետ զրույցում հայտնեցին, որ կալանքի միջնորդություն չի ներկայացվել։

 

 

Մանկապարտեզի դաստիարակը 72 ժամով ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Վերլուծական