Փարիզի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92կգ) Օլիմպիական Խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը չափեց անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։
Մենամարտն ավարտվեց հայ մարզիկի հաղթանակով։ Երրորդ ռաունդում 4 մրցավարներն առավելությունը տվեցին Դավիթին։ Առաջին ռաունդը հաղթել էր բրիտանացին (5-0), իսկ երկրորդը՝ Չալոյանը (3-2)։
Բռնցքամարտի քառորդ եզրափակիչի մենամարտերը կկայանան օգոստոսի 3-ին։