Հետևեք մեզ։

Երևանում կրակոցներ են հնչել. shamshyan.com

00:55, 30 հուլիս 2024
Երևանում կրակոցներ են հնչել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 29-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում ՆԳՆ քրեական ոստիկանությունում, տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Կայքի փոխանցմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 5-րդ մուտքի մոտ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։ Տարածքը պարեկները սահմանազատել են։

 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։