Հետևեք մեզ։

Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

02:27, 30 հուլիս 2024
Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

 

Հուլիսի 29-ին, ժամը 22:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1985 թ.) և «Gaz» (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը:
Մեքենաների վարորդները և Gaz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Գ.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։