Հետևեք մեզ։

Անապայում երեք հայ է խեղդվել

09:19, 30 հուլիս 2024
Անապայում երեք հայ է խեղդվել

Երեք հայ՝ 36-ամյա Կարենը, 31-ամյա Վիգենը և նրանց 20-ամյա եղբորորդին խեղդվել են Անապայի մերձակայքում գտնվող մասնավոր լճում։ Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը, վթարը տեղի է ունեցել նախորդ գիշեր Անապայի գինեգործարաններից մեկի տարածքում։ Ենթադրվում է, որ նրանք մասնավոր լիճ են ընկել են հիդրոցիկլից և խեղդվել: Այդ հատվածը վտանգավոր է եղել լողալու համար։