Հայաստանի պատվիրակների ավտոմեքենաներն արդեն Մարգարայի նոր վերանորոգված անցակետում են, որտեղ այսօր նախատեսված է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը։
Սահմանապահներն «Ազատության»-ը չեն թույլատրել դարպասներից ներս մտնել, սակայն, նշել են, որ իրենց տեղեկություններով, հանդիպումը կմեկնարկի մոտավորապես ժամը 11-ին։
Երկու տարվա դադարից հետո այսօր հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը կհանդիպեն Հայաստան-Թուրքիա սահմանին։
Սա թվով 5-րդ հանդիպումն է։ Այլ մանրամասներ կողմերը չեն հայտնում։