Հնդկաստանում բանվորը 19,22 կարատ կշռով մեծ ադամանդ է գտել, որի արժեքը գնահատվում է գրեթե հարյուր հազար դոլար, հայտնում է CNN-ը։
«Այն զարմանալիորեն փայլեց, ես անմիջապես հասկացա, որ դա ադամանդ է», - մեջբերում են լրագրողները 40-ամյա Ռաջու Գուդի խոսքերը, որը, ինչպես նշում է պարբերականը, բազում պարտքեր ունի:
Ինչպես նշել են թղթակիցները, Գուդը գտել է ադամանդը կառավարությանը պատկանող վարձակալված հանքում աշխատելիս:
Դրանից հետո տղամարդն ու նրա կրտսեր եղբայրը ադամանդը հանձնել են իշխանություններին, որոնք աճուրդում վաճառելուց հետո գտածոյի արժեքի մեծ մասը կվերադարձնեն իրենց։