Վենեսուելայի նախագահական ընտրություններից հետո բռնկված բողոքի ցույցերը ընդգրկել են երկրի մեծ մասը, հաղորդում է TeleSUR հեռուստաալիքը և Nacional հրատարակությունը։
Անկարգություններ են տեղի ունեցել մայրաքաղաքային շրջանում և Անզոատեգի, Ապուրե, Արագուա, Բարինաս, Բոլիվար, Գուարիկո, Կարաբոբո, Կոխեդես, Լա Գուայրա, Լարա, Մերիդա, Միրանդա, Նուևա Էսպարտա, Պորտուգեսա, Զուլիա, Տաչիրա, Տրուխիլյո, Ֆալկոն և Յարակույ նահանգներում։
Կարակասում ցուցարարները փորձել են ներխուժել Արգենտինայի դեսպանատուն, Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա, իսկ անվտանգության ուժերը պատասխանել են գազով։ Անզոատեգի նահանգում ցուցարարները փորձել են պոկել լատինաամերիկացի բանաստեղծ Խոսե Էրնանդեսի արձանը և բերման են ենթարկվել։
Ցուցարարներն այրել են նաև Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը Լա Գուայրա նահանգում։
Հիշեցնենք, ո հուլիսի 28-ին այդ երկրում նախագահական ընտրություններ անցկացվեցին, Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հայտարարեց ընտրված նախագահ 2025-2031 թթ.-ին պաշտոնավարելու համար։
Երկուշաբթի օրը Վենեսուելայում բողոքի ցույցեր բռնկվեցին, Կարակասում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։ Իշխանությունները հայտնեցին ավելի քան 20 զինվորականների զոհվելու մասին, և առնվազն 15 մարդ ձերբակալվեց վանդալիզմի և ապակայունացնող գործողությունների համար:
Վենեսուելայի կառավարությունը հայտարարեց ընտրություններին օտարերկրյա միջամտության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Իր հերթին նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում տեղի ունեցող ցույցերը համեմատեց «գունավոր հեղափոխությունների» հետ։