Եվրահանձնաժողովը Հունգարիայից բացատրություն է պահանջել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմը պարզեցնելու որոշման համար։
«TVP World» պորտալը հաղորդում է՝ այս մասին հայտարարություն է արել հաստատության ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
Նա ասել է, որ պատասխան ստանալուց հետո կստուգվի այս որոշման համապատասխանությունը Եվրամիության նորմերին ու սկզբունքներին.
«Մեր քաղաքականությունը հուշում է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվրամիության անվտանգության համար։ Ուստի բոլոր անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն միության և Շենգենյան գոտու անվտանգությունն ապահովելու համար»։