Ադրբեջանցիները բլրի գլխին հեռադիտարկան-հետախուզման սարքավորում են դրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից գոտում, Կիրանց-Բաղանիս հատվածում գտնվող կարևոր, 30 տարում ամրացված դիրքերը։ Ադրբեջանին նույնիսկ նախատեսվածից ավել դիրքեր են հանձնել։
Օրինակ, Բաղանիս-Այրումին հարակից գոտում գտնվող «Նոր տարի» պաշտպանական դիրքը ի սկզբանե չէր նախատեսվում հանձնել, սակայն ի վերջո այն հանձնեցին Ադրբեջանի զինուժին։ Երկու օր առաջ ադրբեջանական դիրքում, բլրի գագաթին վերջերս տեղադրված սարքավորում եմ նկարել; Ենթադրվում է, որ այն նախատեսված է Հայաստանի տարածքի խորքում դիտարկումներ, հետախուզում կատարելու համար»։