Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանի կարևոր մեսիջը. Սուրեն Սուրենյանց

15:51, 30 հուլիս 2024
Գագիկ Ծառուկյանի կարևոր մեսիջը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` ՄՕԿ նախագահին և օլիմպիական միջազգային հանրությանն ուղղված նամակին, որով Ծառուկյանը կոչ էր անում ջանքեր գործադրել Բաքվի բանտից հայերին հայրենիք վերադարձնելու համար:

 

Սուրենյանցը գրել է. «Ծառուկյանի կարևոր մեսիջը.

«Կոչ եմ անում՝ գործադրել ձեր հեղինակությունը՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու ՀՀ քաղաքացիներին». Գագիկ Ծառուկյանը Փարիզի Ամառային օլիմպիադայիայի ֆոնին նման կոչով է դիմել ՄՕԿ նախագահին:


Այս ուղերձի քաղաքական, տեղեկատվական, բարոյական բաղադրիչները չափազանց կարևոր են:


Օլիմպիադան ոչ միայն ինքնին խաղաղության ուղերձ է, այլ նաև իր շուրջ ստեղծել է տեղեկատվական, դիվանագիտական կարևոր միջավայր, որտեղ ցանկացած երկիր ձգտում է ներկայացնել իր առաջնահերթություններից բխող խնդիր:

Ծառուկյանը հենց այս համատեքստում է բարձրացրել պատանդառված մեր հայրենակիցներին ազատ արձակելու հարցը: Իհարկե, ՀԱՕԿ նախագահի ուղերձը կարող էր խիստ արդյունավետ ընթացք ստանալ, եթե այս խնդրում Հայաստանի իշխանությունը հստակ օրակարգ ունենար, բավարար ջանքեր գործադրեր:


Հուսամ՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը դրական առումով վարակիչ կլինի. յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների առջև դնել հումանիտար այս խնդիրը լուծելու անհրաժեշտության պատասխանատվությունը»:

 

 

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը պատասխանել է Գագիկ Ծառուկյանի՝ Բաքվի բանտից հայերին ազատ արձակելու մասին նամակին