Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո թուրքական կողմի ներկայացուզիչ Սերդար Քըլըչը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին:
Մենք կառուցողական կերպով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։