Լավ հանդիպում ունեցա Սերդար Քըլըչի հետ հայ-թուրքական սահմանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Վերահաստատեցինք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցինք վստահության ամրապնդման նոր միջոցների շուրջ, ներառյալ՝ գնահատելով մեր երկրների միջև երկաթուղային կապի գործարկմանը նպաստող տեխնիկական պահանջները»,-գրել է նա։