Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երդվել է Իրանի խորհրդարանում:
Երդմնակալության արարողությանը մասնակցել են 80 երկրների պաշտոնական հյուրեր, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փեզեշքիանը հաղթանակ է տարել Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Արտահերթ ընտրությունները նշանակվել են նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Նա զոհվել է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Երդմնակալության տեսանյութը՝ այստեղ։