ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատասխանեց դիտարկմանն առ այն, որ երեկ Սոթքում կրկին կրակոցներ են եղել, զոհ ենք ունեցել
«Գիտեմ, ցավակցում ենք»,- ասաց փոխնախարարը։
Հարցին՝ այս պահին ի՞նչ իրավիճակ է սահմանի այդ հատվածում, Սարգսյանը նշեց՝ հարաբերականորեն կայուն է։
Թե ինչո՞ւ են հենց Սոթքը թիրախավորում, փոխնախարարը պատասխանեց
«Միայն Սոթքը չեն թիրախավորում, մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Որևէ փոփոխության դեպքում մեր լրատվական ծառայությունը տեղեկություն կտրամադրի»։
Անդրադառնալով Տեղ գյուղում տիրող իրավիճակին՝ փոխնախարարը նախ նշեց, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկությունը տրամադրվել է, ապա պատասխանելով դիտարկմանը՝ սահմանապահներն են այնտեղ ճշգրտումներ կատարում, և հարցին՝ դա նորմալ համարո՞ւմ է, փոխնախարարը նշեց․
«Այս պահին այնտեղ և սահմանապահներ կան և ԶՈՒ ներկայացուցիչներ»։
Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է,, որ ՀՀ-ից Արցախ զենք է տեղափոխվում, և հարցին՝ արդյոք այս կերպ Ադրբեջանը հող չի նախապատրաստում նոր էսկալացիայի համար, փոխնախարարը պատասխանեց․
«Ես չեմ կարող վստահաբար պնդել, բայց պետք է ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք, յուրաքանչյուրս ոք իր տեղում իր աշխատանքը կատարի որակով»։