«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, @ArmeniaSputnik–ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Բացի ՀՀ ԱՆ հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։