Հետևեք մեզ։

Մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար, և պատրաստ է ներողություն խնդրել երեխայից և նրա ծնողներից․ Aravot.am

18:44, 30 հուլիս 2024
Մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար, և պատրաստ է ներողություն խնդրել երեխայից և նրա ծնողներից․ Aravot.am

Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը. «Նա ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:



Հարցին, թե ինչպես է ստացվել, որ երեխային ծեծած կինը հայտնվեց ազատության մեջ ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նույնիսկ միջնորդություն չներկայացվեց,պաշտպանը պատասխանել է․ «Հասարակության մեջ եղած այն մոտեցումը, թե եթե անձի նկատմամբ չի ընտրվում ամենախիստ խափանման միջոց կալանքը, նշանակում է՝ անձը խուսափելու է պատասխանատվությունից, թերի պատկերացում է: Ըստ էության, գործ ունենք մի ապացույցի՝ տեսանյութի հետ, որի բովանդակությունը, ամենամեծ ցանկության դեպքում էլ մեղադրյալը՝ ազատության մեջ լինելով, չի կարող խեղաթյուրել: Ըստ էության՝ քանի որ հրապարակային եղավ երեխայի ծնողների դիրքորոշումը, որ բողոք չունեն, ինչը հայտնի դարձավ, երբ մեղադրյալը գտնվում էր անազատության մեջ: Մեղադրյալը չի կարող նաեւ ինքնանպատակ մղում ունենալ ապացուցման գործընթացին միջամտել, որ իր դեմ բողոք չներկայացվի: Մենք ողջունում ենք, որ վարույթ իրականացնող մարմինները սկսել են ավելի ողջամիտ գնահատել դատարանների կողմից յուրաքանչյուր կոնկրետ գործով խափանման միջոցի կիրառման հնարավորությունն ու այլեւս ինքնանպատակ միջնորդություններ չեն տանում: Սա արդարադատության ոլորտում մենք մեկ քայլ առաջ ենք գնահատում: Չի բացառվում, որ վարույթ իրականացնող մարմինները գնահատել են, որ ստեղծված իրավիճակում հիմքերն այնքան ամուր չեն, որ նման միջնորդություն տարվի ու բավարարվի»:

 

Դաստիարակի նկատմամբ կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը,  իրենք տեղեկություն չունեն՝ ով է նկարահանել կատարվածը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։