Հետևեք մեզ։

Փաշինյանը ներկա է գտնվել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը (լուսանկարներ)

19:39, 30 հուլիս 2024
Փաշինյանը ներկա է գտնվել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։

ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։

Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեյին։

ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։