Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ԼԳԲՏ* քարոզչության պատճառով, որն իբր իր թոռնուհու խնդրանքն է եղել։
«Մակրոնն ինձ հրավիրեց Օլիմպիական խաղերի բացմանը, ես ասացի՝ հնարավոր է՝ գամ։ Բայց, իմ 13-ամյա թոռնուհի ինձ ասաց՝ պապիկ, մի գնա այնտեղ, ես հարցրեցի՝ ինչո՞ւ։ Նա ի պատասխան ասաց՝ այնտեղ ԼԳԲՏ* քարոզչություն են ցույց տալու և ինձ մի տեսանյութ ցույց տվեց Instagram-ից ևև ես խոստացա չգնալ։
Էրդողանն ասել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կզանգահարի Հռոմի պապին և նրա հետ կկիսվի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ ցուցադրված «ամոթի» քննադատությամբ։ Էրդողանի խոսքով՝ այս տեսարանը վիրավորել է ոչ միայն քրիստոնեական, այլև մահմեդական աշխարհը, և «ԼԳԲՏ* լոբբին», որը չի հանդուրժում ամենաչնչին քննադատությունը, գրավել է արևմտյան աշխարհը։