Հետևեք մեզ։

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում մահապատժի դատապարտված գերմանացուն

20:49, 30 հուլիս 2024
Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում մահապատժի դատապարտված գերմանացուն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերին, ում բելառուսական դատարանը մահապատժի է դատապարտել, հայտնում է ԲելՏԱ պետական ​​գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Պետության ղեկավարը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ներում շնորհելու որոշում է կայացրել»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Նախկինում Մինսկի շրջանային դատարանը Կրիգերին մեղավոր էր ճանաչել Բելառուսի Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, շահադիտական ​​գործունեություն, օտարերկրյա պետության հետախուզական ծառայության հետ համագործակցություն՝ Բելառուսի ազգային անվտանգությանը վնասող գործողություններ, գաղտնի գործողություններ և այլն։ Գերմանացին չի բողոքարկել դատավճիռը,բայց դիմել էր ներման խնդրանքով։