Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասը ենթարկվել է ավիահարվածների, մի քանի հրթիռներ պայթել են Բահման հիվանդանոցի մոտ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Հարեթ Հրեյք շրջանում երեք հզոր պայթյուն է լսվել և օդանավի ուժեղ աղմուկ։
Լիբանանի ազգային գործակալությունը հայտնում է, որ Հարեթ Հրեյքում հարձակման է ենթարկվել «Հեզբոլլահի» խորհրդի շենքը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Բեյրութի հարավային արվարձանին հասցված հարվածի թիրախը եղել է «Հեզբոլահ»-ի բարձրաստիճան հրամանատարը, որը պատասխանատու է Իսրայելի քաղաքացիների սպանության համար: