Հետևեք մեզ։

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով չորս մարդ է վիրավորվել․ shamshyan.com

21:57, 30 հուլիս 2024
Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով չորս մարդ է վիրավորվել․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։