Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» ընդունել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգային» և հաղթեց 3-1 հաշվով, գրում է Armpsort.am-ը։
16-րդ րոպեին «Փյունիկի» հաշիվը բացեց Դեբլեն, իսկ 45-ին Կովալենկոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին մրցակցի կազմում հաշիվը կրճատեց Իբրաիմին։
Երբ թվում էր, թե խաղը տեղափոխվելու է լրացուցիչ ժամանակ Կովալենկոն ավելացված 6-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ երևանյան թիմին դուրս բերելով մրցաշարի որակավորման 3-րդ փուլ։
Հիշեցնենք՝ առաջին խաղում մեր թիմը պարտվել էր 1-2 հաշվով։