Հետևեք մեզ։

Մահացել է գրող Գուրգեն Մահարու որդին

22:55, 30 հուլիս 2024
Մահացել է գրող Գուրգեն Մահարու որդին

Մահացել է գրող Գուրգեն Մահարու որդին` գրականագետ Գրիգոր Աճեմյանը:  Այս մասին հայտնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

«Նա իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա շուրջ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով: Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր։ Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով»,- գրել է նա։