Հետևեք մեզ։

Գնացինք ռիսկի, ամբողջությամբ նոր տակտիկայով խաղացինք․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

00:40, 31 հուլիս 2024
Գնացինք ռիսկի, ամբողջությամբ նոր տակտիկայով խաղացինք․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» ընդունել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգային» և հաղթեց 3-1 հաշվով։

 

Երևանյան ակումբը դուրս եկավ մրցաշարի որակավորման 3-րդ փուլ։ Հիշեցնենք՝ առաջին խաղում մեր թիմը պարտվել էր 1-2 հաշվով։

 

«Այս հաղթանակը պատահական չէր։ Նախորդ խաղում ասել էի, որ մրցակցին ավելի մոտիկից ճանաչելով՝ ավելի հեշտ է աշխատել։ Մեր խաղի ծրագիրը ստացվեց։

 

Ամբողջությամբ նոր տակտիկայով խաղացինք։ Գնացինք այդ ռիսկին, մնում էր երեք օրում թիմը պատրաստվեր և արդյունքում՝ թիմը յուրացրեց նոր տակտիկան։ Մեր պրեսինգը աշխատեց ճիշտ, նոր տակտիկան արդարացված էր», -ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ