ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
Նշվում է, որ Թեհրանում Հանիեի նստավայրը Իսրայելը գրոհել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությանը նրա մասնակցությունից հետո։
Հարձակման հետևանքոէ սպանվել են Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 10-ին Գազայի հատվածին իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին ու երեք թոռը։