Վաշինգտոնը կպաշտպանի Իսրայելին, եթե նրա վրա հարձակվեն։ «Teh Times of Israel»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆիլիպիններում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կփորձի նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ Մերձավոր Արևելքում ավելի լայնածավալ պատերազմն անխուսափելի չէ։